Էլեն Էսկոբեդո
Էլեն Էսկոբեդո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 2010[5][6][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայրը | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[7] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ |
Ստեղծագործություն(ներ) | Coatl?[8] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, ֆոնդապահ և ինստալյացիոն արտիստ |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն և I Do? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա |
Helen Escobedo[10] Վիքիպահեստում |
Էլեն (Էլենա) Էսկոբեդո (իսպ.՝ Helen Escobedo, լրիվ անվանումը՝ Էլեն Էսկոբեդո Ֆուլդա իսպ.՝ Helen Escobedo Fulda, հուլիսի 28, 1934[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - սեպտեմբերի 16, 2010[5][6][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[7]), մեքսիկացի նկարչուհի, քանդակագործ և թանգարանային գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեն Էսկոբեդոն ծնվել է Մեխիկոյում 1934 թվականի հուլիսի 28-ին, փաստաբան Մանուել Գրեգորիո Էսկոբեդոյի (Manuel Gregorio Escobedo, 1896-1975) և նրա կնոջ՝ Էլսի Ֆուլդայի (Elsie Fulda, 1904-1983) ընտանիքում, ով անգլուհի էր։ Եղբոր՝ Միգելի (Միգել Էսկոբեդո, 1934-2018) հետ սովորել է նույն դպրոցում։ Երիտասարդ տարիքում Էլենը նաև սովորել է բալետ, այնուհետև նրան ջութակ նվագել է սովորեցրել Սանդեր Ռոթը (Sander Roth), ով այդ ժամանակ աշխարհահռչակ Լեներ լարային քառյակի անդամ է եղել։ Չնայած այն հանգամանքին, որ աղջիկը սովորել է ջութակ նվագել, նա որոշել է զբաղվել նաև գեղանկարչական արվեստով[11]։
1949-1951 թվականներին նա քանդակագործություն է սովորել Mexico City Collage-ում (այժմ՝ Ամերիկայի համալսարան), այդ թվում՝ աբստրակտ քանդակագործ Էրման Կուետոյի մոտ՝ փորձարկելով տարբեր նյութեր։ Էսկոբեդոյի աշխատանքը տեսնելուց հետո բրիտանացի քանդակագործ Ջոն Սկիպինգը՝ Արվեստի թագավորական քոլեջի պրոֆեսորը, հրավիրել է նրան քանդակագործություն սովորելու Անգլիայում՝ առաջարկելով մեկ տարվա դրամաշնորհ՝ Լոնդոնում սովորելու իր հաստատությունում, որտեղ Էլենը ի վերջո ստացել է երեք տարվա կրթաթոշակ։ Նա սովորել է Ֆրենկ Դոբսոնի, Հենրի Մուրի, Ջեյքոբ Էփսթեյնի, Լեոն Անդերվուդի և Օսիպ Ցադկինի ղեկավարությամբ։ Երկրորդ կուրսում գրել է իր ատենախոսությունը՝ «Renoirand Degas: Two Impressionists in Sculpture»։ 1954 թվականին, քսան տարեկան հասակում, Էլեն Էսկոբեդոն ստացել է հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան Motolinia University[12] և քանդակագործության մագիստրոսի աստիճան՝ Լոնդոնի Արվեստի թագավորական քոլեջից։
Էլեն Էսկոբեդոյի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1956 թվականին Մեխիկոյի Մեքսիկական արվեստի պատկերասրահում։ Այն ներառել է գծանկարներ, նկարներ և բրոնզից պատրաստված քանդակներ։ Նրա քանդակները, Մեքսիկայի հետ մեկտեղ, գտնվում են աշխարհի տարբեր երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Կուբայում, Անգլիայում, Նոր Զելանդիայում և Իսրայելում։ Նկարչուհին իր աշխատանքները ներկայացրել է 35 անհատական և 100-ից ավելի կոլեկտիվ ցուցահանդեսներում իր երկրում և արտասահմանում։ Բացի քանդակագործությունից, Էսկոբեդոն նաև տաղանդավոր նկարիչ է եղել, փորագրիչ, տեղադրող, գրող և դասախոս։ 1991 թվականին նա արժանացել է Գուգենհայմի կրթաթոշակի, իսկ 2009 թվականին գիտության և արվեստի Ազգային մրցանակի։ 2010 թվականին Էսկոբեդոյի վերջին անհատական ցուցահանդեսը կայացել է Մեխիկոյի իր տանը[14]։
1958-1962 թվականներին Էլեն Էսկոբեդոն զբաղվել է գիտական աշխատանքով Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1981-1982 թվականներին եղել է Ազգային արվեստի թանգարանի տեխնիկական տնօրեն, 1982-1984 թվականներին՝ ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն։ Այս թանգարանում աշխատանքն ավարտվել է Էսկոբեդոյի կողմից կազմակերպված երկու ցուցահանդեսով՝ «Transformaciones: Nueva Escultura de Gran Bretaña, Origen y Visión: Nueva pintura Alemana» и «A qué estamos jugando?»։ 1985-1989 թվականներին աշխատել է որպես գեղարվեստական համակարգող՝ ներկայացնելով Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի թանգարանները միջազգային ցուցահանդեսներում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին Էլեն Էսկոբեդոն ամուսնացել է նորվեգացի Ֆրեդրիկ Կիրսեբոմի (Fredrik Kirsebom) հետ, որից ունեցել է դուստր՝ Անդրեա (Andrea, ծնված 1962 թվականին) և որդի՝ Մայքլը (Michael, ծնված 1964 թվականին)։ Սակայն 1982 թվականին ամուսինները բաժանվել են։
1995 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է գերմանացի փաստաբան Հանս-Յուրգեն Ռաբեի հետ։ Նրա առաջին թոռնուհին ծնվել է 2004 թվականին, երբ նա նշել է իր յոթանասունամյակը։
Էլեն Էսկոբեդոն մահացել է քաղցկեղից, 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մեխիկոյի իր տանը[15]։ Նրա մահվանից մեկ օր առաջ La JornadaԱրխիվացված 2020-03-29 Wayback Machine Օրաթերթը նամակ է ստացել Էլեն Էսկոբեդոյից, որտեղ գրված է եղել․ «To all my friends and acquaintances. This is to inform you that, as of yesterday, I’m travelling light and I am now in the immense blue. It’s grand to travel without luggage. I am only sorry not to have personally completed all my pending projects. All the best. Helen.»[16]։
2004 թվականին լույս է տեսել Գրասիելա Շմիլչուկի՝ Էլեն Էսկոբեդոյի կյանքի և ստեղծագործության մասին անգլերեն «Footsteps in the Sand» գիրքը[11] (Graciela SchmilchukԱրխիվացված 2019-09-04 Wayback Machine)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Helen Escobedo — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eder R. Escobedo, Helen // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T026660
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1055976477 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20100921063849/http://www.milenio.com:80/node/533012
- ↑ 6,0 6,1 6,2 Helen Escobedo (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Pública S. d. E. Helen Escobedo (իսպ.)
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ 10,0 10,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 11,0 11,1 Schmilchuk, Graciela. Helen Escobedo: Footsteps in the Sand. Mexico: Consejo Nacional Para La Cultura Las Artes, 2005.
- ↑ «Motolinia University of the Pedegral». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ ««Coatl» de Helen Escobedo». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Helen Escobedo. At Human Scale». Universes in Universe — Magazine
- ↑ «Helen Escobedo obituary». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Helen Escobedo, who died on September 16 aged 76». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helen Escobedo: reinventar la naturaleza
- Helen Escobedo: la intensidad de una trayectoriaԱրխիվացված 2019-09-04 Wayback Machine
- En honor a Helen Escobedo, artista entrañableԱրխիվացված 2019-09-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Էսկոբեդո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 2010 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Մեքսիկացի քանդակագործներ
- Գիտական հասարակությունների անդամներ
- Մեքսիկացի կին արվեստագետներ
- Մեքսիկացի նկարիչներ
- Քաղցկեղից մահացածներ
- Մեքսիկացի նկարչուհիներ